Պայթյուն Սիրիայում. տուժածների մեջ կա հինգ երեխա
Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչների գործի դրած ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա է վիրավորվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Մայսար թաղամասի բանջարեղենի շուկայի հարևանությամբ տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա ստացել է վիրավորում, նրանց մեջ կան նաև ծանր վիճակում գտնվողներ:
Ահաբեկչական խմբավորումների անդամներն իրենց դիրքերը լքելուց առաջ ականապատել են այդ տարածքները:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Համայում ականի պայթունի հետևանքով զոհվել էր ավելի քան 18 հոգի: