Պայթյուն Մադրիդի բարերից մեկում. կա 25 տուժած
Մադրիդի Պուենտե-դե-Վալյեկաս շրջանի բարերից մեկում պայթյուն է որոտացել, որի պատճառը, նախնական տվյալներով, եղել է գազի արտահոսքը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 25 մարդ։ Նրանցից երեքը ծանր վիճակում են:
Հաղորդվում է նաև, որ վնասվել է ոչ միայն բարը, այլև վերևում գտնվող բնակելի տարածքը։ Փրկարարները տարածքը մաքրում են ձեռքով՝ շենքի փխրուն վիճակի պատճառով։


