ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Պայթյուն Կիևի դատարանում. կան տուժածներ

Պայթյուն Կիևի դատարանում. կան տուժածներ

Կիևի Շևչենկոյի շրջանային դատարանի շենքում պայթյունի հետևանքով երկու իրավապահ է տուժել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Չորեքշաբթի ավելի վաղ ՛՛Страна՛՛-ի ուկրաինական հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ 2015 թվականի օգոստոսին Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող Իգոր Գումենյուկը երեք նռնակ է պայթեցրել Կիևի Շևչենկովսկի շրջանային դատարանի շենքում և պատանդ է վերցրել երկու ուղեկցորդների։

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի վայրում աշխատում են հատուկ նշանակության ջոկատներ, կինոլոգներ և պայթուցիկ սարքերի տեխնիկներ։

Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն՝ ըստ նախնական տվյալների՝ պայթեցվել է անհայտ պայթուցիկ սարք։ Ավելի ուշ հրատարակությունը հայտնել է, որ դատարանի շենքի մոտ հերթական պայթյունն է որոտացել։

 

  • Կիսվել: