ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Պայթյուն է որոտացել Ղրիմում․ ՌԴ ՊՆ–ն մանրամասներ է հայտնել

Պայթյուն է որոտացել Ղրիմում․ ՌԴ ՊՆ–ն մանրամասներ է հայտնել

Ղրիմի արևմտյան ափին` Նովոֆյոդորովկայի շրջանում պայթյուն է որոտացել։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ պայթյունից հետո շուրջ 30 մարդ տարհանվել է։

Տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ տեղեկություններ է հայտնել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը․ պայթյունը գրանցվել է ժամը 15։20-ի սահմաններում «Սակի» ռազմական օդանավակայանի տարածքում։ Պայթել է պահեստում եղած ավիացիոն զինամթերքի մի քանի նմուշ։

«Պայթյունից տուժածներ չկան, օդանավակայանի ավիացիոն տեխնիկան նույնպես չի տուժել»,– նշել է ՌԴ ՊՆ–ն։

Ձեռնարկվում են միջոցառումներ հրդեհը մարելու և պայթյունի պատճառները պարզելու համար։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էին, որ պայթյուններ են տեղի ունեցել Ղրիմի արեւմուտքում գտնվող ռազմական օդանավակայանի մոտ։ Ականատեսների վկայությամբ՝ գյուղի և մերձակա Սակի քաղաքի տներում ապակիներ են կոտրվել։ Դեպքի վայր են շտապել շտապօգնության աշխատակիցները։

  • Կիսվել: