երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պայթյուն Դամասկոսում. կա վիրավոր

Պայթյուն Դամասկոսում. կա վիրավոր

Դամասկոսի արվարձանում ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով անվտանգության ծառայության աշխատակից է վիրավորվել, հայտնել է Սիրիայի մայրաքաղաքի ոստիկանական վարչության աղբյուրը, տեղեկացնում է SANA-ն։

Նշվում է, որ ահաբեկիչները Կատնա արվարձանում հեռակառավարվող սարքի միջոցով գործի են դրել ռումբը, որը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ: Վիրավորում ստացած սպան տեղափոխվել է հիվանդանոց։

Կատնայում նմանատիպ հարձակում է տեղի ունեցել նաև օգոստոսի 16-ին, որի հետևանքով վիրավորվել է սիրիական բանակի սպա։ Ոստիկանությունը հարձակումներին մասնակցության համար կասկածում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

 

  • Կիսվել: