Պատերազմը դադարեցնելու կոնկրետ նախաձեռնություններ չկան․ Իրանի ԱԳՆ
ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի դադարեցումը կախված է Թեհրանին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց և փոխհատուցում վճարելուց։ Այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Ըստ նրա ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցման կոնկրետ նախաձեռնություններ դեռևս չկան:
Արաղչին նաև նշել է, որ իր երկիրը հարվածներ չի հասցրել քաղաքացիական օբյեկտներին և բնակելի տարածքներին:
«Եթե մեր էներգետիկ ենթակառուցվածքը նշանառության տակ վերցվի, մենք հարվածներ կհասցնենք տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների օբյեկտներին»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը:


