Հերթական առասպելաբանության շարքից է. Զախարովան՝ Հայաստանում հեղաշրջման համար 3 հազար վագներականների «ներկայության» մասին
Ինչի մասին ենք մենք խոսում, դա հերթական առասպելաբանության ոլորտից է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արծարծվող լուրն այն մասին, թե Հայաստանում են գտնվում «Վագներ» ՄՌԿ 3 հազար մարտիկներ, որոնք տեղի ուժերի օգնությամբ պետք է իրականացնեն հեղաշրջում եւ իշխանազրկեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Կա՞ն լուսանկարներ։ Գուցե տեսանյութե՞ր կան։ Ինչի՞ հիման վրա են արվում այդպիսի հայտարարությունները։ Իսկ ինչո՞ւ միայն երեք։ Իսկ ինչո՞ւ ոչ երեք կվադրիլիոն կամ մեկուկես մարդ։ Որտեղի՞ց է վերցվում այս ամենը, որտե՞ղ են փաստերը։ Որտե՞ղ է գոնե ինչ-որ կապը տեղանքի հետ։ Որտե՞ղ են նրանք, եթե խոսքը նման քանակությամբ մարդկանց մասին է։ Դա հո միլիարդ բնաչություն ունեցող երկիր չէ։ Դա, այնուամենայնիվ, երկիր է, ոչ այդպիսի մասշտաբների բնակչությամբ։ Դե, հավանաբար, կտեսնեին այդ մարդկանց։ Ինչպես ասում են՝ կբացահայտեին։
Ինչի՞ մասին ենք մենք խոսում, դա հերթական առասպելաբանության ոլորտից է։ Ես դա կարող եմ որակել որպես ներսից արվող, եւ ի դեպ, ուշադրություն եմ հրավիրում Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինի մեկնաբանություններին, որը դա, ուղիղ մեջբերում եմ, այն շատ գեղեցիկ է, «իսկական անհեթեթություն» («Бред сивой кобылы») է որակել։ Համաձայն եմ, որ Գրիգորի Կարասինը նշել է, որ առհասարակ պետք է թվեր, փաստեր լինեն, գոնե ինչ-որ բան։ Եվ որ գլխավորն է՝ երեք հազարը հո երեք մարդ չէ։ Դա հո մարդկանց փոքր խումբ չէ, որը կարող էր կորչել»,- նշել է Զախարովան։