կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պարզվել է թուրքական բանակի աջակցությունը վայելող խմբավորման ուրախության առարկա դիակի ինքնությունը

Պարզվել է թուրքական բանակի աջակցությունը վայելող խմբավորման ուրախության առարկա դիակի ինքնությունը

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այսօր իր ՖԲ էջում գրառում է արել այն մասին, թե ով էր այն կին մարտիկը, որի դիակի վրա այդքան ուրախանում էին թուրքական բանակի աջակցությունը վայելող «Ֆայլաք ալ-Մաջդի մոջահեդներ» անունը կրող խմբավորման անդամները:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այսօր հայտնի է դարձել, թե ով էր այն կին մարտիկը, ում դիակի վրա այդքան ուրախանում էին թուրքական բանակի աջակցությունը վայելող «Ֆայլաք ալ-Մաջդի մոջահեդներ» անունը կրող խմբավորման անդամները:

Նա Սիրիական դեմոկրատական ուժերի (SDF) մաս կազմող քրդական Կանանց զինված ստորաբաժանման (YPJ) անդամ Ազիզա Ջալալն է (Ամարե Ռենաս), ում սպանել են հոկտեմբերի 21-ին, երբ ամերիկյան կողմի միջնորդությամբ հրադադարը ուժի մեջ էր, Քոբանիի մերձակայքում գտնվող Ջալաբիյյա գյուղում»:

  • Կիսվել: