ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փարիզում, Քյոլնում և Ամստերդամում լայնածավալ հակակառավարական ցույցեր են եղել

Փարիզում, Քյոլնում և Ամստերդամում լայնածավալ հակակառավարական ցույցեր են եղել

Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել հակակառավարական ցույցերի: Մասնավորապես, Քյոլնի բնակիչները պահանջել են շահագործման հանձնել «Հյուսիսային հոսք 2»-ը, ինչպես նաև վերացնել հակառուսական պատժամիջոցները և դադարեցնել Կիևին զենքի մատակարարումը։

Քյոլնի տաճարի մոտ տեղի ունեցած ցույցին մասնակցել է մոտ 400 մարդ, հայտնում է WDR-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Նշվում է, որ մոտակայքում տեղի է ունեցել ցույց ընդդեմ այս ցույցի, որի մասնակիցներն իրենց ագրեսիվ են պահել։ Իրավապահները զգալի ուժեր են հավաքել՝ կարգուկանոն պահպանելու համար։
 

EN TV-ի փոխանցմամբ՝ Ամստերդամում հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել հրապարակ՝ բողոքելու վարչապետ Մարկ Ռյուտեի կաբինետի և Նիդեռլանդներում վարվող քաղաքականության դեմ, հայտնում է։
 

Ցուցարարները կոչ են արել չեղարկել պատժամիջոցները եւ պահանջել շահագործման հանձնել «Հյուսիսային հոսք 2» գազատարը։

Նշվում է, որ Փարիզում տեղի ունեցած հակակառավարական ցույցի ընթացքում պահանջել են նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը:

  • Կիսվել: