երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Փարիզի օդանավակայանում շնորհավորել են FLYONE ARMENIA-ի միլիոներորդ ուղևորին

Փարիզի օդանավակայանում շնորհավորել են FLYONE ARMENIA-ի միլիոներորդ ուղևորին

Փարիզի օդանավակայանում շնորհավորել են FLYONE ARMENIA ավիաընկերության միլիոներորդ ուղևորին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերության մամուլի ծառայությունը։ 

«Ինչպես արդեն հայտնել էինք՝ FLYONE ARMENIA ավիաընկերությունը  սահմանել է նոր ռեկորդ` տեղափոխած ուղևորների քանակով հատելով 1 միլիոնի սահմանը:

Այս նորությունն իսկական տոն է մեզ համար, և որպեսզի այն կիսենք մեր ուղևորների հետ` որոշեցինք տոնական դարձնել մեր երեք չվերթները, որոնց ուղևորացանկերով էլ հատել ենք 1 միլիոնի սահմանը, այդպիսով` հնարավորություն տալով միաժամանակ մի քանի չվերթերի ուղևորների մասնակից դառնալ իրենց իսկ ընտրած ավիաընկերության տոնին:

Մեր «միլիոներորդ«» ուղևորի միջոցառումների շարքն այս անգամ կայացավ Փարիզում: Այսպիսով` Փարիզի Շառլ դը Գոլ  օդանավակայանում շնորհավորել են FLYONE ARMENIA-ի խորհրդանշական «միլիոներորդ» ուղևորին:

Ավիաընկերության «միլիոներորդ» ուղևորը Ավագյան Արմենուհին էր, ով դստեր հետ Փարիզից ուղևորվեց Երևան։ Հանդիսավոր մթնոլորտում նրան հանձնվեց ավիափոխադրողի երթուղային ցանցի ցանկացած ուղղությամբ երկու անձի համար տոմսեր ձեռք բերելու նվեր վաուչերը: Նշենք, որ FLYONE ARMENIA-ի երեք հոբելյանական թռիչքները Սոչի-Երևան, Միլան-Երևան և Փարիզ-Երևան երթուղիներով նշվել և նշվելու են խորհրդանշական արարողությամբ։

Այս նշանակալից իրադարձության շրջանակներում խորհրդանշական չվերթերի «միլիոներորդ» ուղևորները ավիաընկերությունից կստանան երկու անձի անվճար թռիչքի նվեր վաուչեր։

  • Կիսվել: