երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փարիզի կայարաններից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով երեք մարդու

Փարիզի կայարաններից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով երեք մարդու

Փարիզի խոշոր Գար դը Լիոն կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով երեք մարդու, տեղեկացրել է АР-ն։

Փարիզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ աշխատակիցներն արագ բռնել են հարձակվողվին տեղի ժամանակով ժամը 08.00-ին մոտ։ Տուժածներից մեկը ծանր վիճակում է, երկուսը ավելի թեթեւ վերքեր են ստացել։

Ոստիկանությունն այլ մանրամասներ չի ներկայացրել։

Վերջին նման հարձակումը տեղի էր ունեցել Էյֆելյան աշտարակի մոտ դեկտեմբերին. մահացել էր մի գերմանացի զբոսաշրջիկ, երկու մարդ վիրավորվել էր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: