Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը հնչեցին 5 տարի անց ղողանջեցին
2019-ի հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերն առաջին անգամ ղողանջեցին: Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։
«5 տարի առաջ խոստում տրվեց միասին վերականգնել Աստվածամոր տաճարը։ Այսօր նրա զանգերը վերջապես ղաղանջում են ձեզանից շատերի արտասովոր աշխատանքի շնորհիվ»,-գրել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենամեծ հրդեհը տեղի է ունեցել 2019-ի ապրիլի 15-ին։ Կործանվել էր աշտարակը, կրակը տարածվել էր կրող կառույցի վրա։ Հրդեհը ոչնչացրել էր տաճարի եզակի փայտե ծածկը, որը կառուցված էր 800 տարեկան կաղնու գերաններից։