կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պանամայում միգրանտների տեղափոխող ավտոբուսը ժայռից ընկել է. կան երեք տասնյակից ավելի զոհեր

Պանամայում միգրանտների տեղափոխող ավտոբուսը ժայռից ընկել է. կան երեք տասնյակից ավելի զոհեր

Պանամայում առնվազն 33 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, երբ ավելի քան 60 միգրանտ տեղափոխող ավտոբուսն ընկել է ժայռից, հայտնել է երկրի միգրացիոն իշխանությունների ներկայացուցիչը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ միգրանտների տեղափոխող ավտոբուսն ուղեւորվում էր դեպի ապաստարան, որը գտնվում է արեւմտյան ափամերձ Չիրիկի նահանգում, որը սահմանակից է Կոստա Ռիկային:

Պանամայի միգրացիայի դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Իսաբել Սարավիան հաստատել է, որ առնվազն 33 ուղեւոր է զոհվել։ Նա չի հստակեցրել զոհերի ազգությունը։

«Պանամայի կառավարությունը բժշկական օգնություն է ցուցաբերում վիրավորներին»,-Twitter-ում գրել է երկրի նախագահ Լաուրենտինո Կորտիսոն:

 

 

  • Կիսվել: