Պակիստանն Իրանի հարձակումների ֆոնին օգնություն է առաջարկել Սաուդյան Արաբիային
Պակիստանն անհրաժեշտության դեպքում օգնություն կտրամադրի Սաուդյան Արաբիային: Այս մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետի մամուլի քարտուղար Մոշարաֆ Զաիդին՝ ընդգծելով, որ Իրանը պատասխանում է ԱՄՆ-Իսրայելի հարվածներին՝ թիրախավորելով Պարսից ծոցի երկրները։
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան և միջուկային զենք ունեցող Պակիստանը, որը սահմանակից է Իրանին, անցյալ տարվա սեպտեմբերին պաշտպանական համաձայնագիր են ստորագրել՝ ամրապնդելով իրենց վաղեմի գործընկերությունն անվտանգության ոլորտում։ Համաձայնագիրն այժմ փորձության է ենթարկվում Արևմտյան Ասիայում ճգնաժամի սրման ֆոնին։
«Կասկած չկա, որ մենք կարող ենք օգնության հասնել Սաուդյան Արաբիային՝ անկախ ամեն ինչից և անկախ ժամանակից: Երկու երկիրն էլ, նույնիսկ մինչև պաշտպանության մասին համաձայնագրի կնքումը, միշտ գործել են փոխօգնության սկզբունքով»,-ասել է Զաիդին:


