ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա

Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա

Պաղեստին  պետությունը ճանաչելու վերաբերյալ Երևանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետի  խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը նվեր է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների «ահաբեկիչների և մարդասպանների համար»։ Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- գրել է Նեթանյահուի խորհրդականը Տելեգրամի իր ալիքում։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

  • Կիսվել: