կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պաղեստինի և ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները ցույց են կազմակերպել Գերմանիայում

Պաղեստինի և ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները ցույց են կազմակերպել Գերմանիայում

Գերմանիայի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում՝ ի պաշտպանություն ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի։ Այս մասին գրում է Der Speigel-ը։
Հրատարակության տվյալներով՝ ցույցերի ֆոնին ուժեղացվել է հրեական կազմակերպությունների պաշտպանությունը։ Բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարները պոկել ու հրկիզել են Իսրայելի դրոշները։ Միաժամանակ, մի շարք քաղաքներում արդեն արգելված են Պաղեստինին և ՀԱՄԱՍ-ին աջակցության գործողությունները։

«Պաղեստինամետ հանդիպումներն արդեն արգելված են Բեռլինում, ինչպես նաև Համբուրգում, Մյունխենում, Մանհայմում և Ռեգենսբուրգում»,-ասվում է հրատարակության մեջ։ Ավելի վաղ՝ Bild-ը հայտնել էր, որ Գերմանիան քննարկում է մարդկանց արտաքսելու հնարավորությունը, ովքեր տոնում են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակումը Իսրայելում խաղաղ բնակիչների վրա։

  • Կիսվել: