երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Օտարերկրյա դիվանագետները չեն հրավիրվել Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը

Օտարերկրյա դիվանագետները չեն հրավիրվել Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը

Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի շենքում։

Հաղորդվում է, որ Վրաստանում հավատարմագրված դիվանագետները երդմնակալությանը չեն հրավիրվել՝ նիստերի դահլիճում տեղերի բացակայության պատճառով: Արարողությանը ներկա կլինեն ընտրական հանձնաժողովի, կառավարության անդամները և պետական ​​այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ավարտվում է Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնավարման ժամկետը: Ավելի վաղ նա հայտարարել էր. «Ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել: Իմ մանդատը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել լեգիտիմ խորհրդարան, որն էլ օրինական կերպով կընտրի ինձ փոխարինողին»։

  • Կիսվել: