«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը հեռացնում է Վրաստանին իր ժողովրդավարական ուղուց․ Միլլեր
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը հեռացնում է Վրաստանին իր ժողովրդավարական ուղուց:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ Վաշինգտոնը մտահոգություն ունի, որ օրենքը կարող է թիրախավորվել քաղաքացիական հասարակությանը, սահմանափակել հասարակական կամակերպությունների ազատությունները։
Օրինագիծը, ըստ Միլլերի, հիմնովին փոխում է Վրաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները:
«Ահա թե ինչու մենք վերանայում ենք մեր հարաբերությունները և քննարկում Վաշինգտոնի արձագանքը Վրաստանի կառավարության գործողություններին», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: