երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Որքա՞ն կմնա ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմը Ղազախստանում. պարզաբանել է Զասը

Որքա՞ն կմնա ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմը Ղազախստանում. պարզաբանել է Զասը

ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի՝ Ղազախստանում գտնվելու ժամկետը կախված է իրավիճակից ու հանրապետության ղեկավարության որոշումից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա նշել է, որ խաղաղապահ առաքելության ավարտին զորքերը դուրս կբերվեն:

՛՛Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման մեջ նշված է՝ ՛՛ոչ երկար ժամանակով՛՛։ Կլինեն օրեր թե շաբաթներ, կախված է իրավիճակից և Ղազախստանի իշխանությունների դիրքորոշումից՛՛,-ասել է Զասը:

Նրա խոսքով՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թիվը կլինի մոտ 2500, սակայն անհրաժեշտության դեպքում թիվը կմեծացվի:

 

  • Կիսվել: