շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Որոշում է ընդունվել անցնել «Օրեշնիկ» համակարգի սերիական արտադրության. Պուտին

Որոշում է ընդունվել անցնել «Օրեշնիկ» համակարգի սերիական արտադրության. Պուտին

«Օրեշնիկ» («Орешник») հրթիռային համակարգի սերիական արտադրության մասին որոշումն ընդունված և գործնականում կազմակերպված է: Այս մասին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավարության և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Պուտինն ուրբաթ երեկոյան հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարության ղեկավարության և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը նա շնորհակալություն է հայտնել ռուսական նորագույն «Орешник» հրթիռային համակարգի մշակողներին։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ «Орешник» համակարգի սերիական արտադրության մասին որոշումն ընդունվել և գործնականում կազմակերպվել է։

Ըստ ՌԻԱ Նովոստի-ի՝ ՌԴ նախագահը հայտնել է նաև, որ հրթիռային ուժերի հետ շահագործման կհանձնվի «Орешник» համակարգը։

Նա նշել է, որ այսօր «Орешник» հրթիռային համակարգի դեմ հակազդեցություն չկա, դրա փորձարկումները կշարունակվեն:

«Այսօր աշխարհում նման հրթիռի դեմ հակազդեցություն չկա, այն որսալու ոչ մի միջոց գոյություն չունի։ Եվ ևս մեկ անգամ շեշտեմ՝ մենք շարունակելու ենք նորագույն համակարգի փորձարկումը։ Անհրաժեշտ է սերիական արտադրություն հիմնել։ Կհամարենք, որ այս համակարգի սերիական արտադրության մասին որոշումն ընդունված է»,-ասել է Պուտինը:

  • Կիսվել: