երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Որոշ ուղղություններում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների. Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար

Որոշ ուղղություններում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների. Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն իր տելեգրամյան ալիքում հայտարարել է ՛՛որոշ ուղղություններով Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մեկնարկի մասին՛՛։

Նա նշել է, որ ՛՛ռազմական գործողությունների էպիկենտրոնը գտնվում է Բախմուտում՛՛, այլ ոչ թե հարավային ուղղություններով, ինչպես նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Մալյարը, մասնավորապես, գրել է. ՛՛Մենք շարունակում ենք պաշտպանությունը, որը սկսել ենք 2022 թվականի փետրվարի 24-ին։ Պաշտպանական գործողությունը պարունակում է ամեն ինչ՝ ներառյալ հակահարձակողական գործողությունները: Հետևաբար, որոշ ուղղություններում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների՛՛։

Բացի այդ, նրամխոսքով, ուկրաինական բանակը շարժվում է ՛՛բավական լայն ճակատով՛՛։ Մալյարն ասել է, որ հարավային ուղղություններում տեղի են ունենում տեղական նշանակության մարտեր։

Միևնույն ժամանակ, սակայն,Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը չի հաստատել, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Վուհլեդարի մոտ։

  • Կիսվել: