ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։

«Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը»,-հայտնել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը չի բացահայտել Թրամփի հետ զրույցի բովանդակությունը։ Վերջին անգամ նրանք հեռախոսով խոսել են նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական ​​թեկնածուի հաղթանակից անմիջապես հետո։ Օրբանը բացահայտորեն աջակցել է Թրամփին իր նախընտրական արշավի ժամանակ և վստահություն հայտնել, որ երբ նա վերադառնա Սպիտակ տուն, կհասնի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանը։

 

  • Կիսվել: