կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«ՕՊԵԿ+»-ն այս տարվա նոյեմբերից կկրճատի նավթի արդյունահանումը

«ՕՊԵԿ+»-ն այս տարվա նոյեմբերից կկրճատի նավթի արդյունահանումը

«ՕՊԵԿ+»-ը նախատեսում է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը։ Այս մասին տեղեկանում ենք «ՕՊԵԿ+»-ի տարածած հաղորդագրությունից:

Ըստ որոշման՝ կազմակերպության անդամ երկրները ստիպված կլինեն օրական երկու միլիոն բարելով կրճատել արդյունահանումը օգոստոսին հաստատված քվոտաներից։ 

Ինչպես նշվում է՝ նավթի արդյունահանման գործարքը կերկարաձգվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նավթի արդյունահանման կրճատման որոշման մասին տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նրա խոսքով՝ միջոցառումն անհրաժեշտ է՝ կայունացնելու իրավիճակը համաշխարհային շուկայում մինչև պահանջարկի սեզոնային նվազումը։

  • Կիսվել: