չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Օդեսայի վրա հրթիռային հարվածի հետևանքով 14 զոհ կա

Օդեսայի վրա հրթիռային հարվածի հետևանքով 14 զոհ կա

Օդեսայի հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, մասնավորապես, հայտնել է. «Ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ տեղի բնակիչներ, բժիշկ և փրկարար։ Եվս 46 մարդ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության յոթ աշխատակից, տուժել է»:

Նշվում է, որ այսօր՝ մարտի 16-ին, Օդեսայում և տարածաշրջանում սուգ կհայտարարվի։

  • Կիսվել: