ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ո՞րն է Լավրովի եւ Կուլեբայի հանդիպման պայմանը․ Պարզաբանում է ՌԴ ԱԳՆ-ն

Ո՞րն է Լավրովի եւ Կուլեբայի հանդիպման պայմանը․ Պարզաբանում է ՌԴ ԱԳՆ-ն

Մոսկվան Անկարայից ազդանշան է ստացել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպման հնարավորության մասին, սակայն այն պետք է լավ պատրաստված եւ բովանդակալից լինի, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք այդպիսի ազդանշան ստացել ենք Թուրքիայից»,- ասել է փոխնախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին՝ հավելելով, որ մանրամասներին տեղյակ չէ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք երբեք չենք հրաժարվել շփումներից, բայց դրանք պետք է պատրաստված եւ բովանդակալից լինեն»,- հավելել է Ռուդենկոն։

  • Կիսվել: