չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել

Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ենթարկվել է սրտի վիրահատության, հայտնել է նրա մամուլի խոսնակ Այդոս Ուկիբայը:

Խոսնակի փոխանցմամբ, վիրահատությունը հաջող է ընթացել, և նախկին նախագահի կյանքին վտանգ չի սպառնում:

«Հիմա նախագահը գտնվում է բժիշկների հսկողության տակ, վիրահատական գործողությունն անցկացվել է սրտաբանության ազգային կենտրոնում՝ անվանի սրտաբան Յուրի Պյայի գլխավորությամբ»,- Twitter-ում հայտնել է Ուկիբայը:

82-ամյա Նազարբաևը Ղազախստանի առաջին նախագահն է, նա երկիրը ղեկավարել է 1991-2019 թվականներին: Նրան նախագահի պաշտոնում փոխարինել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

2022 թվականի հունվարյան զանգվածային անկարգություններից և արյունալի բախումներից հետո Նազարբաևի քաղաքական ազդեցությունն էապես սահմանափակվել է, նրա հետ կապված անձինք, այդ թվում՝ մի քանի ազգականներ, հայտնվել են բանտերում, նա զրկվել է «Ելբասիի»՝ երկրի առաջնորդի տիտղոսից և մի շարք այլ պատվավոր կոչումներից:

Բացի այդ, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանին վերադարձվել է Աստանա անունը:

  • Կիսվել: