երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Տոկաևն ու առաջին նախագահ Նազարբաևը

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Տոկաևն ու առաջին նախագահ Նազարբաևը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում մասնավորապես նշվում է.

«Այս սուրբ օրը մենք հպարտության և երախտիքի հատուկ զգացումով ենք նշում մեր պապերի և հայրերի անգնահատելի սխրանքը։ Նրանք ռազմաճակատում և թիկունքում անձնվիրաբար հաղթանակ են կերտել հանուն ապագա սերունդների: Վստահ եմ, որ անխախտ բարեկամության, եղբայրության և փոխօգնության ավանդույթները հետագայում ևս ամուր հիմք կծառայեն Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության ամրապնդման համար»:

Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում մասնավորապես ասվում է․

«Ուրախ եմ, որ Մեծ հաղթանակը միավորում է մեր ժողովուրդներին և Ղազախստանի և Հայաստանի միջև համատեղ պատմությամբ ամրապնդված բարեկամության վառ խորհրդանիշ է: Անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի պատերազմի վետերաններին ու թիկունքի աշխատավորներին և խնդրում նրանց փոխանցել քաջառողջության և բարօրության ջերմ մաղթանքներս»:

  • Կիսվել: