երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024

Նոյեմբերի 8-ից ԱՄՆ-ն թույլ կտա կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված ուղևորների մուտը երկիր

Նոյեմբերի 8-ից ԱՄՆ-ն թույլ կտա կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված ուղևորների մուտքը երկիր։ Մինչ այդ ԱՄՆ մուտքն արգելված էր բոլոր նրանց համար, ովքեր գալիս էին ԵՄ երկրների մեծ մասից՝ Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից ու Իրանից, գրում է ռուսական BBC-ն։

Ըստ աղբյուրի՝ սահմանափակումները կհանվեն բոլոր այն ժամանող ուղևորների համար, որոնք պատվաստված են ԱՄՆ-ի՝ Պարենի և դեղերի սանիտարական վերահսկման վարչության կողմից հաստատված կամ ԱՀԿ-ի կողմից արտակարգ պատվաստանյութերի ցանկում ներառված պատվաստանյութերով: Դրանց թվում են Pfizer, Moderna և Johnson & Johnson, AstraZeneca, Sinovac և Sinopharm պատվաստանյութերը։

ԱՄՆ մեկնող ուղևորները, բացի պատվաստման հավաստագրից, պետք է ներկայացնեն 72 ժամվա վաղեմության թեստավորման բացասական պատասխան։ Բացառություն կկազմեն մինչև 2 տարեկան երեխաները։

  • Կիսվել: