Նովոսիբիրսկում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Ռուսաստանի Լենինսկի շրջանի ջերմամատակարարման համակարգում գրանցված վթարի գոտում իրադարձությունները զարգանում են վատ սցենարով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է շրջանի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը։
Նրա խոսքով՝ համակարգը ջրով լցնելու ժամանակ Պետրոպավլովսկայա փողոցում խողովակաշարի նոր թերություն է հայտնաբերվել։
՛՛Այս կապակցությամբ ես հրավիրել եմ արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի արտահերթ նիստ։ Նովոսիբիրսկ քաղաքում արտակարգ դրություն մտցնելու որոշում է կայացվել՛՛,- նշել է նահանգապետը։