հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նովոսիբրիսկի թատրոնը Հայաստանում կցուցադրի ներկայացում՝ ըստ Տատյանա Տոլստայայի պատմվածքի

Նովոսիբրիսկի թատրոնը Հայաստանում կցուցադրի ներկայացում՝ ըստ Տատյանա Տոլստայայի պատմվածքի

Նովոսիբիրսկի «Старый дом» դրամատիկական թատրոնը 2023 թվականին Երևանի High Fest կատարողական արվեստի միջազգային փառատոնում կցուցադրի ներկայացում՝ ըստ Տատյանա Տոլստայայի «Պետերս» պատմվածքի:

Այդ մասին ТАСС-ին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունում: «Աշնանը «Պետերս» ներկայացումը կցուցադրվի Հայաստանում: Տատյանա Տոլստայայի պատմվածքի վրա հիմնված կամերային ներկայացումն ստացել Է Երևանի High Fest թատերական փառատոնի հրավերը, որտեղ կներկայացվեն լավագույն ներկայացումներ աշխարհի տարբեր երկրներից» - հաղորդել են մամուլի ծառայությունում: Թատրոնում հստակեցրել են, որ փառատոնը պլանավորված Է 2023 թվականի հոկտեմբերին: Ներկայացումը բեմադրել Է թատրոնի գլխավոր ռեժիսոր Անդրեյ Պրիկոտենկոն:

Ինչպես նշում են «Старый дом»-ում, բեմադրությունն ունի առանձնահատուկ լեզու, արտահայտման մեթոդ և եղանակ: Ռուսաստանի Ազգային թատերական «Золотая маска» մրցանակի և փառատոնի փորձագիտական խորհրդի կողմից ներկայացումը դասվել է Ռուսաստանի ամենաակնառու պրեմիերաների շարքին: High Fest-ը ժամանակակից թատրոնի զարգացման հարթակ է, որն անցկացվում Է 2003 թվականից: Տասը տարուց ավելի այն համարվում Է հետխորհրդային տարածությունում գլխավոր թատերական փառատոներից մեկը: Ամեն տարի փառատոնի շրջանակներում Երևանի խոշորագույն հարթակներում հավաքվում են շուրջ 30 հայրենական և արտասահմանյան թատրոններ:

«Старый дом» թատրոնն ստեղծվել Է 1933 թվականին, այսօրվա դրությամբ նրա խաղացանկում են ինչպես դասական, այնպես Էլ գերժամանակակից բեմադրություններ: Թատրոնը եղել Է Ռուսաստանի շատ քաղաքներում, հյուրախաղերի Է մեկնել Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա, Շվեդիա, Ճապոնիա, Մոլդովա, գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Նովոսիբրիսկի՝ ամենից շատ հյուրախաղերով հանդես եկող թատերախումբ:

  • Կիսվել: