երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Նոր Զելանդիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայի հարավային ափին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը՝ Բլաֆ քաղաքից շուրջ 286 կիլոմետր հեռավորության վրա։ 

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

  • Կիսվել: