Նոր տրանսպորտային ուղին կմիավորի Ադրբեջանն ու Նախիջևանը, կբարելավի կապը Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների միջև. Բայրամով
Մենք հետպատերազմական վերականգնման և խաղաղ համագոյակցության նոր էջ ենք բացում: Առանցքային հարցն այստեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ կատարումն է՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն: Այս մասին իտալական պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում է Minval.az-ը:
Բայրամովի խոսքով՝ նոր տրանսպորտային ուղին կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի հետ, ինչը նույնպես կբարելավի կապը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև:
՛՛Նոր տրանսպորտային լանդշաֆտը կնպաստի տնտեսական համագործակցությանը և զարգացմանը, միևնույն ժամանակ դրական արդյունք կապահովի տարածաշրջանային և միջազգային մասշտաբներով՛՛,-նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: