հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:

Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով։

Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը կբացվի նոյեմբերի 1-ին։

 

  • Կիսվել: