հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նոր տարվա հրավառությունը տեսնելու համար Փարիզի Ելիսեյան դաշտերում 1 միլիոն մարդ է հավաքվել

Նոր տարվա հրավառությունը տեսնելու համար Փարիզի Ելիսեյան դաշտերում 1 միլիոն մարդ է հավաքվել

Ելիսեյան դաշտերում 1 միլիոն մարդ է հավաքվել՝ նշելու 2023 թվականի սկիզբը, գրում է The Guardian-ը:

Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու տարվա չեղարկումներից հետո սա այս վայրում նման հավաքի առաջին դեպքն է, ինչը Փարիզի իշխանությունները որակել են ՛՛վերածնունդ՛՛ մարդկանց մեջ:

Ամբոխը ցրվել է կեսգիշերն անց՝ Հաղթական կամարի մոտ շքեղ հրավառության ավարտից անմիջապես հետո։

Փարիզի ամանորյա վերջին հավաքը Ելիսեյան դաշտերում տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին. այն ժամանակ ներկա է եղել 250 000 մարդ: 

  • Կիսվել: