Նոր Մոսկվայում հայտնաբերվել է ռուս պատգամավորի դի
Յուգրայից պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչի դին հայտնաբերվել է Նոր Մոսկվայում գտնվող առանձնատան նկուղում, տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։ Ըստ աղբյուրի՝ տանը հայտնաբերվել է նաև պատգամավորի կինը, ով ստացել է դանակի բազմաթիվ հարվածներ, նրա կյանքը հնարավոր է եղել փրկել։
Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել դեպքի վայրում հսկողություն իրականացնող աշխատողը։