կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Նիժնի Նովգորոդում միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մահացել են

Նիժնի Նովգորոդում միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մահացել են

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել երկու մարդու: Այս մասին հայտնում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ելով, որ վրաերթի ենթարկվածների կյանքը փրկել չի հաջողվել։

Ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ին Պերևոզսկի շրջանի Իչալկի գյուղում։

«Միկրոավտոբուսի վարորդը ճանապարհի եզրին վրաերթի է ենթարկել մեկ այլ մեքենա վերանորոգող մարդկանց: Մահացել է 2 տղամարդ»,- ասված է հաղորդագրությունում:

 

  • Կիսվել: