երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Նիկոս Դենդիաս. թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ

Նիկոս Դենդիաս. թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ:

Այս մասին հաղորդում է Cyprus Mail-ը, փոխանցում է news.am-ը:
 
Նրա խոսքով՝ Հունաստանն ու Թուրքիան չեն կարող կարգավորել հարաբերությունները, քանի դեռ Անկարան չի դադարել Կիպրոսում միջազգային իրավունքի խախտումը:
Դենդիասը նշել է, որ իր ներկայությունը Կիպրոսում խորհրդանշում է Հունաստանի հակվածությունը Կիպրոսի կառավարությանն ու նրա ժողովրդին աջակցելուն:
 
«Բացարձակ ակնհայտ է, որ Թուրքիայի սադրիչ գործողություններն ուղղված են Կիպրոսի խնդրի այլընտրանքային լուծումների առաջընթացին, ինչի հետ համաձայն ե՛ւ Կիպրոսում, ե՛ւ միջազգային հանրությունում: Թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ: Մեր պատասխանն ինչպես միշտ հիմնված է միջազգային իրավունքի եւ արժեքների վրա»,-ասել է Դենդիասը:

  • Կիսվել: