Նիգերիայի նահանգներից մեկում վառելիքի ցիստեռնը շրջվել է. կա 6 զոհ
Այսօր Նիգերիայի հյուսիսում առնվազն 60 մարդ է զոհվել, երբ վառելիքի ցիստեռնը շրջվել է արտահոսքի պատճառով, հայտնել է Ճանապարհային անվտանգության դաշնային կորպուսը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ նիգերական նահանգում դժբախտ պատահարը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին Ջիգավա նահանգում տեղի ունեցած նմանատիպ պայթյունից հետո, որի հետևանքով զոհվեց 147 մարդ, որը նման սարսափելի ողբերգություններից մեկն էր Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկրում:
Ճանապարհային անվտանգության դաշնային կորպուսի Նիգերի նահանգի սեկտորի հրամանատար Կումար Ցուկայմայի խոսքով՝ զոհերի մեծ մասը աղքատ տեղացիներ են, ովքեր շտապել են հավաքել թափված բենզինն այն բանից հետո, երբ բեռնատարը շրջվել է:
Ցուկայման նաև հայտնել է, որ հրշեջներին հաջողվել է մարել կրակը: