Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 200 միլիոն եվրո օգնություն կհատկացնի
Նիդեռլանդները 2026 թվականին 234 միլիոն եվրոյի չափով ոչ ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային։ Այս մասին ասված է Նիդեռլանդների կառավարության հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Նիդեռլանդները, իր ԵՄ և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ միասին, շարունակում է աջակցել Ուկրաինային։ Ոչ ռազմական աջակցության համար Ուկրաինային 2026 թվականին կհատկացվի նախկինում հայտարարված օգնության փաթեթներից 234 միլիոն եվրո, այդ թվում՝ կարևորագույն ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսության և առողջապահության համար»,-նշվախ է հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ այս գումարից 20 միլիոն եվրո կհատկացվի ականազերծմանը, արդարադատության և ժողովրդավարական ինստիտուտների աջակցությանը, ինչպես նաև մշակութային ժառանգության վերականգնմանը։


