ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Նիդեռլանդների վարչապետը հրաժարական է տվել

Նիդեռլանդների վարչապետը հրաժարական է տվել

Նիդեռլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել։ Այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Նիդեռլանդների ղեկավարը։

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս «կառավարության հրաժարականը կներկայացվի թագավորին»։ Իշխող կոալիցիայի փլուզումը կապված է միգրացիոն քաղաքականության տարաձայնությունների հետ, հավելել է Ռյուտեն։

«Սա չափազանց հիասթափեցնող քաղաքական իրողություն է»,- հայտարարել է վարչապետը։

  • Կիսվել: