ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նիդեռլանդների կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա

Նիդեռլանդների կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա

Նիդեռլանդների կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս երեխաների նպաստի սկանդալից հետո, տեղեկացնում է տեղական NL Times-ը:

Նշվում է, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շուտով պաշտոնը թողնելու պաշտոնական նամակ կներկայացնի թագավոր Վիլեմ-Ալեքսանդրին, սակայն նախարարները կկատարեն իրենց պարտականությունները՝ մինչև նոր կառավարության ընտրությունը:

Ինչպես հաղորվում է՝ սկանդալն առաջացել է այն բանից հետո, երբ իշխանությունները սխալմամբ մեղադրել են հազարավոր ընտանիքների՝ երեխաների նպաստների խարդախության մեջ և պահանջել նրանց վերադարձնել վճարված գումարը այն պարագայում, երբ մի շարք դեպքերում գումարը հասնում էր տասնյակ հազարավոր եվրոյի:

 

  • Կիսվել: