երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նեթանյահուն մտադիր է էրիթրեացի միգրանտներին արտաքսել երկրից անկարգություններից հետո

Նեթանյահուն մտադիր է էրիթրեացի միգրանտներին արտաքսել երկրից անկարգություններից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի կայացած կառավարության նիստի ժամանակ խոսել է Էրիթրեայից միգրանտներին արտաքսելու անհրաժեշտության մասին, որոնք նախօրեին Թել Ավիվում բախումներ էին կազմակերպել։

Associated Press-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն նախարարներին հանձնարարել է նաև մյուս անօրինական ներգաղթյալների արտաքսման ծրագիր պատրաստել։

Շաբաթ Թել Ավիվում բախումներ են տեղի ունեցել Էրիթրեայի իշխանությունների կողմնակիցների և հակառակորդների միջև, հաղորդվել է 160 տուժածի մասին, այդ թվում՝ 50 ոստիկանի, 8 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ըստ The Times of Israel-ի՝ մինչև կիրակի առավոտ 50 մարդ է ձերբակալվել։ Անկարգությունները տևել են մի քանի ժամ։

Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելում ապրում է 25-30 հազար մարդ աֆրիկյան երկրներից, հիմնականում Սուդանից և Էրիթրեայից, որոնք հույս ունեն ապաստան ստանալ այդ երկրում:

  • Կիսվել: