Նեթանյահուն Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահներին անհապաղ դուրս բերել Լիբանանից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել խաղաղապահ ուժերը դուրս բերել Լիբանանի հարավում գտնվող մարտական գոտուց՝ իրենց անվտանգության համար։
«Ուզում եմ ուղիղ դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, եկել է ժամանակը հանել ՅՈՒՆԻՖԻԼ-ը (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահները) «Հըզբոլլահի» հենակետերից և մարտական շրջաններից, դուրս հանեք ՅՈՒՆԻՖԻԼ-ի ուժերին վտանգավոր կետերից: Դա պետք է արվի հիմա, անմիջապես»,- ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանում Իսրայելի հրետակոծության հետևանքով Կարմիր խաչի չորս բժիշկ է վիրավորվել: