շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է ՄՔԴ-ին Իսրայելի դեմ ահաբեկչություն քարոզելու մեջ

Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է ՄՔԴ-ին Իսրայելի դեմ ահաբեկչություն քարոզելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը նպաստում է Իսրայելի մեկուսացման քարոզարշավին և նպաստում է հրեական պետության դեմ ահաբեկչական հարձակումներին, ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Այսօր ՄՔԴ-ն որոշեց անտեսել Իսրայելի ներկայացրած ապացույցներն ու փաստարկները՝ փաստացիորեն կողմ լինելով Իսրայելի դեմ Իրանի ռեժիմի սանձազերծած տարածաշրջանային պատերազմին:

ՄՔԴ-ն որոշել է աջակցել հակասեմական երանգով ամբողջական ապատեղեկատվության արշավին, որի նպատակն է մեկուսացնել Իսրայելն իր դաշնակիցներից և նպաստել ահաբեկչական հարձակումներին մեր երկրի դեմ»,- հայտարարել է Գենդելմանը Telegram-ի իր ալիքում։

  • Կիսվել: