շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ներկայացվել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի երկարաձգման մասին օրենքը

Ներկայացվել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի երկարաձգման մասին օրենքը

ԻԻՀ նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի երկարաձգման մասին լրացուցիչ փաստաթղթի մասին օրենքը, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ օրենքը, որն ավելի վաղ հաստատվել էր իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում և Սահմանադրության պահապան խորհրդի կողմից, նախագահն ուղարկել է Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարություն՝ գործադրման համար։

ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը: Միությունն ունի 183 միլիոն բնակչություն և հազար 900 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունք: Միությունն առաջին տեղում է նավթի, երկրորդ տեղում՝ գազի արդյունահանման և չորրորդ տեղում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում և աշխարհի ամենաբարգավաճ ներդրումային շուկաներից մեկն է։

Տարածաշրջանային շուկաների կապը երկրներին նոր հնարավորություններ է տալիս և նման իրավիճակում Իրանի ու Հայաստանի արդյունավետ համագործակցությունը շրջադարձային դեր ունի Թեհրան-ԵԱՏՄ հարաբերություններում։

 

  • Կիսվել: