հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը

Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը

Նեպալում օգոստոսի վերջին տեղի ունեցած ավերիչ հեղեղումների հետևանքով անհետ կորածների ցուցակում ավելացվել է ևս հազար մարդու անուն։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին EFE գործակալությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային վարչության մամուլի քարտուղար Շանթի Մահաթը։

Նրա խոսքով՝ ցուցակը նորացվել է այն բանից հետո, երբ իշխանություններն ավելի մանրամասն տեղեկություններ ստացան այն հեռավոր գյուղերից, որոնք գտնվում էին տուժած շրջաններում: Նա նշել է, որ ներկայում ցուցակում կա 6150 մարդ։

Մահաթը հավելել է, որ «գործակալությունը մինչև այժմ չունի անհետ կորածների վերաբերյալ ամբողջական տվյալներ, և ցուցակը, հնարավոր է, կմեծանա նաև հետագայում»։

Օգոստոսի 26-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհվել է 1400 մարդ։

  • Կիսվել: