չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Նազարբաևը Նուր-Սուլթանում է. մամուլի քարտուղար

Նազարբաևը Նուր-Սուլթանում է. մամուլի քարտուղար

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտարարել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, փոխանցում է TASS-ը։

«Էլբասին [ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը] Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան քաղաքում է։ Խնդրում ենք գիտակցաբար սուտ և ենթադրական տեղեկատվություն չտարածել։ Էլբասին մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»,- գրել է Ուկիբայը Twitter-ի իր էջում։

Նա նաև հայտնել է, որ Նազարբաևը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանին բարեկամ երկրների ղեկավարների հետ, և որ «էլբասինը» կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և ապահովելու մեր երկրի ամբողջականությունը»,- ասել է մամուլի քարտուղարը։

  • Կիսվել: