չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Երկրպագուները կոչ են անում ակումբներին դեմ քվեարկել ՀՖՖ-ի առաջարկած փոփոխություններին

Երկրպագուները կոչ են անում ակումբներին դեմ քվեարկել ՀՖՖ-ի առաջարկած փոփոխություններին

Հայաստանի ազգային հավաքականի «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Երկրպագուների բաց նամակին ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ խուսանավելով կառույցին ուղղված հարցերից։ Այսօր կայանալիք արտահերթ ժողովի և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը շատ ուղիղ կերպով դրել է անդամ ՀԿ-ների վրա՝ «լվանալով սեփական ձեռքերը»։

Հարգելի՛ ակումբներ, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արատավոր որոշում են ձեզ առաջարկում կայացնել, որ նույնիսկ ՀՖՖ տխրահռչակ ղեկավարությունը չի ցանկանում, որ այդ որոշումը կապվի իրենց անվան հետ։ Սա ծուղակ է Ձեր և հայկական ֆուտբոլի համար։ Եվս մեկ անգամ դիմում ենք Ձեզ, որպեսզի զերծ մնաք այս փոփոխությունները կատարելուց, քվեարկե՛ք «դեմ» կամ «ձեռնպահ»։ Մայրենի լեզվին տիրապետելը չի կարող շահարկման առարկա լինել՝ ո՛չ ֆուտբոլում, ո՛չ էլ որևէ այլ ոլորտում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ FAF-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը հստակ է՝ հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի։

  • Կիսվել: