ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՆԱՏՕ-ում հայտնել են, որ դաշինքը չի մասնակցում Մերձավոր Արեւելքում ռազմական գործողություններին

ՆԱՏՕ-ում հայտնել են, որ դաշինքը չի մասնակցում Մերձավոր Արեւելքում ռազմական գործողություններին

ՆԱՏՕ-ն չի մասնակցում մերձավորարեւելյան մարտական գործողություններին։ Այս մասին հայտնել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար, իտալացի ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն։

Նա դժվարացել է գնահատել, թե որքան կտեւի հակամարտությունը։ «Տեսնենք, թե ԱՄՆ-ը եւ Իսրայելը ինչպես կգնահատեն մարտադաշտում ձեռք բերված արդյունքները։ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ռազմական գործողություններին, եւ մենք չունենք կոնկրետ իրավիճակի այնպիսի խորքային վերլուծություն, ինչպես նրանք»,- ասել է նա La Repubblica թերթի հարցազրույցում։  

ՆԱՏՕ ռազմական կոմիտեի ղեկավարի կարծիքով՝ անվտանգության ապահովումը Հորմուզի նեղուցում մնում է խիստ բարդ, բայց եւ իրականանալի խնդիր։

 

  • Կիսվել: