ՆԱՏՕ-ն այսօր նշել է իր հիմնադրման 75-ամյակը
Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, այսօր նշել է իր հիմնադրման 75-ամյակը։
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում խոսել է եվրոպացիների և ԱՄՆ-ի միասնության պահպանման անհրաժեշտության մասին։
«Ես հավատում եմ Ամերիկայի և Եվրոպայի միասնությանը, միասին մենք ավելի ապահով և ուժեղ ենք»,- ասել է նա՝ միաժամանակ կարևորելով պաշտպանական ծախսերի «արդար բաշխումը»։
Դաշինքի ղեկավարը նաև խոսել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի երկրների աջակցության մասին: «Կիևն այժմ և երկարաժամկետ հեռանկարում կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի աջակցության վրա»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
Նախատեսվում է, որ հենց ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը կհամակարգի Ուկրաինայի պաշտպանության գծով կոնտակտային խմբի աշխատանքը, որը միավորում է շուրջ 50 երկիր: